amga.tv

Switch to desktop Register Login

Դիակ մոթելում

mothel 5Ռիվըրսայդ շրջանի ոստիկանները որոնում են ենթադրյալ կասկածյալին երբ Սան-Դիեգո շրջանի մոթելներից մեկում գտել են նրա ընկերուհու դին: 27-ամյա Ջոզեֆ Դորսին վերջին մարդն է եղել, ով տեսել է 47-ամյա Քրիստին Սթյուարթին: Ականատեսների վկայությամբ, Դորսիին վերջին անգամ տեսել են Ford Explorer մակնիշի 6 UDY 773 համարանիշի , մուգ կապույտ մեքենայով երթեւեկելիս: Դորսին սպիտակամորթ, 6 ոտնաչափ հասակով տղամարդ է: Ոստիկանները Քրիստին Սթյուարթի դին գտել են երեկ ժամը 2-ի սահմաններում, 13800 block of Poway Road հասցեում, Best Western Plus մոթելում: Քննիչները կարծում են, որ կնոջը սպանել են այլ վայրում, ապա դին բերել են մոթելի համար: Սթյուարթին եւ նրա ընկերոջը` Դորսիին վերջին անգամ տեսել էին շաբաթ գիշերը, Լեյք-Էլսինորում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version