Logo

Փեյջը ինքնասպան էր եղել, հաստատել է FBI-ը

Created on Friday, 10 August 2012 01:26 Written by AMGA TV

pige 6Ուեյդ Մայքլ Փեյջը, ով ամերիկյան Վիսկոնսին նահանգում օգոստոսի 5-ին սիկհերի տաճարում գնդակահարել էր 5 այցելուի, մահացել է գլխին ստացած վերքերից, որոնք ինքն իրեն էր հասցրել: Այդ մասին հայտնել են Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները` ամփոփելով հետաքննության ապացույցները: Գործակալները հաղորդել են, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ոստիկանության սպան կրակել էր նրա փորին եւ վիրավորել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 40-ամյա Փեյջը զոհվել է մահացու վնասվածքի պատճառով, որը նրան հասցրել էր ոստիկանը: Ըստ FBI-ի ներկայացուցչի` դա հեռավորությունից արված ճշգրիտ կրակոց է եղել: FBI-ի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ նախկինի պես փորձում են որոշել հանցագործության մոտիվը, որն իրականացրել է Փեյջը: Օգոստոսի 5-ին սեւ տաբատով, սպիտակ շապիկով, ձեռքին 9/11 դաջվածքով ճաղատ տղամարդը եկել էր Օուք Քրիքի սիկհական տաճար եւ սկսել էր ներկաներին կրակել: Նա սպանել էր վեց մարդու, այդ թվում նաեւ տաճարի սպասավորին: Հայտնի է, որ Ուեյդ Մայքլ Փեյջը ռասիստական հայացքների տեր էր եւ նվագում էր այդ գաղափարախոսությունը քարոզող խմբերում: 90-ականներին նա ծառայել է բանակում, սակայն հեռացվել էր հարբեցողության եւ անհարիր վարքի պատճառով: Ի դեպ, ձերբակալվել է նաեւ նրա ընկերուհին, ով եւս նացիստական խմբավորման անդամ էր: Ըստ վարկածի` սիկհական տաճարում կոտորածը նա սխալմամբ է կազմակերպել, իրականում ցանկացել է սպանել մահմեդականներին: Չնայած, հարձակման դրդապատճառները դեռ չեն հաստատվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.