amga.tv

Switch to desktop Register Login

Standard Chartered բանկը մեծ տուգանքներ կվճարի

chartered 7Բրիտանական Standard Chartered բանկը, որ Միացյալ Նահանգների կողմից կասկածվում է Իրանի հետ գործառությունների մեջ, կարող է վճարել 700 միլիոն դոլար` ամերիկյան իշխանությունների հետ հակամարտությունը կարգավորելու համար: Նույնքան գումար ավելի վաղ վճարել էր HSBC բանկը, որին ԱՄՆ Սենատը մեղադրում էր թմրավաճառներին ու ահաբեկիչներին ամերիկյան շուկա մտցնելու մեջ: Միեւնույն ժամանակ Նյու Յորք նահանգի ֆինանսների վարչության մեղադրանքներից Standard Chartered-ի կապիտալիզացիան նվազել է 17 մլրդ դոլարով: Ներդրումային մենեջեր Ջեյմս Բիվենն ասում է. –Այժմ շուկաները հանգում են այն կարծիքին, որ բանկը ամենայն հավանականությամբ կպրծնի տուգանքով: Թեպետ մինչեւ օգոստոսի 15-ը, երբ Standard Chartered-ի ղեկավարությունը հանդիպելու է Նյու Յորքի իշխանություններին, հստակ որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Պարզվել է, որ ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են Նյու Յորքի գրասենյակի եւ բանկի բրիտանական կենտրոնակայանի նամակագրությունը: Հրապարակված նամակներից մեկում Standard Chartered-ի ամերիկյան մասնաճյուղը նախազգուշացնում է Լոնդոնում նստող ղեկավարությանը` Իրանի հետ գործարքների ապօրինության մասին: Բրիտանացիները պատասխանել էին. -Ո՞վ եք դուք, հիմար ամերիկացիներ, որ մեզ ու ամբողջ աշխարհին ասեք, թե մենք չենք կարող աշխատել Իրանի հետ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version