A+ A A-

Անտառային հրդեհը քաղաք է ոչնչացրել

hrdeh 5Անտառային հզոր հրդեհները Օկլահոմա նահանգում գրեթե ամբողջության վերացրել են Օկլահոմա-սիթիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Լյութըր ոչ մեծ քաղաքը: Բարեբախտաբար քաղաքի շուրջ 600 բնակիչներից ոչ ոք չի տուժել. Ոստիկաններին հաջողվել է նրանց հաջողությամբ տարհանել են: Ոստիկանությունը չի բացառում, որ քաղաքը միտումնավոր են հրկիզել: Փրկարար ծառայությունն անանուն զանգ է ստացել այն մասին, որ անհայտ տղամարդը չոր խոտի վրա այրվող թերթեր է նետում: -Կասկածյալն արդեն հետախուզվում է,- հայտարարել է Օկլահոմայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Մայերսը: Անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Փեյն, Կրիկ եւ Օկլահոմա շրջանների մի քանի ոչ մեծ քաղաքների բնակիչներ: Տարհանվածների ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի: Կրիկ շրջանում բռնկված ամենամեծ հրդեհներից մեկը ոչնչացրել է 20 հազար հեկտար տարածք: Դրանից 55 կմ դեպի արեւմուտք` Փայն շրջանում, հրդեհի հաջորդ ամենամեծ տեղանքն է` 9 հազար հեկտար: Թե հրդեհի քանի օջախ կա այնտեղ` առայժմ հայտնի չէ: Օկլահոմայում հրդեհի տարածմանը նպաստում են քամին եւ երաշտը: Օկլահոման, սակայն, միակ նահանգը չէ, որում անտառային հրդեհներ են: Կրակը մոլեգնում է նաեւ Արիզոնա, Արկանզա, Կոլորադո եւ Յուտա նահանգներում, որտեղ եւս աննորմալ շոգ է:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel