amga.tv

Switch to desktop Register Login

Լոնդոնի քաղաքապետի զավեշտալի վիճակը

qaraqa 5Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջանսընը օլիմպիական միջոցառման ժամանակ անհարմար դրության մեջ է հայտնվել: Վիկտորյա պարկում նա որոշել է օգտվել ատրակցիոններից մեկից՝ zip ճոպանուղուց, սակայն ճանապարհի կեսին 5 րոպեով կախված է մնացել օդում՝ 20 մետր բարձրության վրա: 48-ամյա էքսցենտրիկ Ջանսընի հետ զավեշտալի միջադեպը տեղի է ունեցել օլիմպիական խաղերին նվիրված միջոցառման ժամանակ: Քաղաքապետին հատուկ հրավիրել էին ճոպանուղու բացմանը: Նախատեսվում է, որ Բորիս Ջանսընը պետք է անցնի 300 մետր, սակայն մեխանիզմը փչացել է եւ ճանապարհի կեսին նա մնացել է օդում: Հանգստացողներն անմիջապես սկսել են նկարել նրան: Ջանսընը չի կորցրել հումորի զգացումը եւ նույնիսկ ժպտացել է ներքեւում հավաքվածներին, թափահարել բրիտանական դրոշները: Նա հավաքվածներից պարան եւ սանդուղք է ուզել: Րոպեներ անց, տեխնիկան սկսել է աշխատել եւ բրիտանական դրոշները ձեռքին՝ քաղաքապետը բարեհաջող հասել է վերջնագծին: Վայրէջք կատարելով՝ քաղաքապետը խորհուրդ է տվել, որ ատրակցիոնից օգտվեն միայն սուր զգացողությունների սիրահարները: Քաղաքապետին իր հումորի զգացումով չի զիջել Լոնդոնի քաղաքապետարանը: -Բարեբախտաբար, մեր ղեկավարը կենդանի մնաց: Հավանաբար մրցավարները կնվազեցնեն նրա գնահատականները արտիստիզմի համար, բայց Ջանսընը մեդալի հավակնորդ չէր,- ասված է քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version