amga.tv

Switch to desktop Register Login

Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

iran 6ԱՄՆ Սենատի վերին եւ ստորին պալատները քվեարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին համատեղ օրենսդրական նախաձեռնության օգտին: Reuters-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Սենատում քվեարկությունը կկայանա մինչեւ արձակուրդները, որոնք կսկսվեն օգոստոսի 6-ից: Կոնգրեսի վերին եւ ստորին պալատներից յուրաքանչյուրը գարնանն արդեն ընդունել է սեփական օրինագծերը` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այժմ աշխատանքներ էին իրականացվում համատեղ, փոխզիջումային փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ: Պատժամիջոցների նոր փաթեթը խիստ պատիժ նախատեսում է իրանական նավթի գնողների համար, քանի որ արեւմտյան երկրները կարծում են, որ նավթից ստացված գումարները Թեհրանն օգտագործում է ատոմային զենք ստեղծելու նպատակով: Իրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ ունեն: ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել էր 2012 թ-ի սկզբից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version