amga.tv

Switch to desktop Register Login

Օբամայի թեկնածությունն առաջադրելու է Բիլլ Քլինթոնը

obamacl 5Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը սեպտեմբերին Շառլոթ քաղաքում ելույթ կունենա Դեմոկրատական կուսակցության համագումարին, որի ընթացքում պաշտոնապես կառաջադրի նախագահական ընտրություններում գործող նախագահ Բարաք Օբամայի թեկնածությունը: Այդ մասին Քլինթոնը հայտարարել է նյույորքցի ընտրողների հետ Բրոդվեյի Նոմեդ հյուրանոցում կայացած հանդիպմանը: Երեկույթին մասնակցել են 60 հյուրեր, որոնցից յուրաքանչյուրը միջոցառման տոմսը ձեռք է բերել 35 հազար 800 դոլարով: Այսպիսով, նախագահի նախընտրական հիմնադրամ է մուտք գործել ավելի քան 2 մլն դոլար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ իր ելույթում ընդգծել է, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր, ապա նա հաղթանակ կտաներ: Նա հիշեցրել է, որ մինչ ընտրությունները մնացել է 99 օր, եւ Հանրապետական կուսակցությունն իր միասնական թեկնածու Միթ Ռամնիի նախընտրական քարոզարշավի վրա ծախսում է բավական մեծ գումարներ: Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, դեմոկրատները պետք է հավաքվեն ու ետ մղեն մրցակցին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version