A+ A A-

Հալեպում հումանիտար ճգնաժամ է

alepppp 4Մարտերը սկսվելուց հետո Հալեպում հումանիտար իրավիճակը շարունակում է խորանալ: Առավել ակնհայտ է դառնում սննդի պակասը, բանակի եւ ապստամբների բախումների հետեւանքով փակվել են պահեստներն ու առեւտրի կենտրոնները: Հալեպի շրջաններում հացի մեծ հերթեր են: Ինքնաձիգներով զինված ապստամբները հետեւում են սննդի բաշխման գործընթացին: -Փառք Աստծո, որ դեռ հաց կա, որ բաժանում են այս մարդիկ, մենք էլ որոշ պահուստներ ունենք,- պատմել է տեղի բնակիչներից մեկը: Ոչ պակաս ծանր է իրավիճակը խմելու ջրի դեպքում: Հալեպի հիվանդանոցներից մեկի բժիշկը պատմել է,թ ե օրական 40-50 վիրավորներ են բերում իրենց մոտ: -երեք օր առաջ հարեւան թաղամասի հրետանային գնդակոծման հետեւանքով 30 մարդ բերեցին, բոլորն էլ քաղաքացիականններ, եւ նրանցից 20-ի դիակները հնարավոր չէր ճանաչել,- նշել է նա: Ապստամբների եւ կառավարական ուժերի ինտենսիվ մարտական գործողությունների հետեւանքով ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, երկու օրում քաղաքը լքել է մոտ 200 հազար մարդ: Լարված իրավիճակի պատճառով հնարավոր չէ մարդասիրական օգնություն հասցնել: Հալեպում մեծ հայկական համայնք կա, սիրիական այս քաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն, հայկական թաղամասերում առայժմ վիճակը հանգիստ է, թեեւ առանձին կրակոցներ լսվում են:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel