A+ A A-

Լաս Վեգասում փրկել են պատուհան լվացողներին

window 7Փրկարարները փրկել են չորս պատուհան լվացողների, որոնք մի քանի ժամ մնացել էին Լաս Վեգասի բարձրահարկ հյուրանոցներից մեկի 35-րդ հարկի մակարդակում: Քլարկ շրջանի եւ Լաս Վեգասի հրշեջները երեք ժամ են անցկացրել ճոպաններ դնելով եւ իջնելով 46-հարկանի Վդարա հյուրանոցի տանիքից, որ կարողանան պատուհան մաքրողներին ցած իջեցնեն: Քլարկ շրջանի ներկայացուցիչ Սթեյսի Ուելլինգն ասել է, թե հրշեջներին ահազանգել են երեկ կեսօրին մոտ, երբ պատուհան լվացողները ահազանգել են, որ իրենց պլատֆորմը խափանվել եւ մնացել է 35-րդ հարկի վրա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի վիրավորվել: Vdara-ն ապակեպատ մեծ հյուրանոցներից մեկն է, որ կառուցվել է MGM Resorts International եւ Dubai World ընկերությունների կողմից: Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 2009թ. դեկտեմբերին` շքեղ հյուրանոցի, խանութների եւ կազինոների հետ միասին: Հյուրանոցի ներկայացուցիչ Իվետ Մոնեն նշել է, թե պլատֆորմը կանգնել է մեխանիկական անսարքության պատճառով: Հրշեջները բանվորներին նաեւ ջուր են փոխանցել տապին դիմակայելու համար: Լաս Վեգասի փրկարար ծառայությունները չափազանց համակարգված են աշխատել եւ արդյունքում ոչ ոք չի տուժել, նաեւ արեւահարում չի ստացել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel