amga.tv

Switch to desktop Register Login

Կոլորադոյում աճել է զենք գնելու հայտերի թիվը

gunn 3Աուրորա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո Կոլորադո նահանգում հրազենների վաճառքի թիվը կտրուկ աճել է: Bloomberg-ի փոխանցմամբ, համաձայն հրազենային շուկայի տեղի վերահսկողների՝ Աուրորայի կինոթատրոնում 4 օր առաջ տեղի ունեցած հրաձգությունից հետո զենք գնելու 3 հազար 647 հայտ է ներկայացվել, այն դեպքում երբ այդ հանցագործությունից 4 օր առաջ հայտերի քանակը եղել է ընդամենը 2 հազար 583: Ընդ որում՝ հերթը գոյացել է ոչ թե որսորդական զենքերի, այլ հենց ինքնապաշտպանության համար նախատեսված ատրճանակների համար: ԱՄՆ-ում անձնական ատրճանակների վաճառքի թիվն ամեն անգամ զանգվածային սպանություններից հետո աճում է, քանի որ մարդիկ փորձում են իրենց պաշտպանել հանցագործներից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version