amga.tv

Switch to desktop Register Login

Անկարգություններ Կալիֆոռնիայում

poll 7Կալիֆոռնիայի ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների առնվազն 24 մասնակիցների: Անկարգությունները տեղի են ունեցել Էնահայմ քաղաքում ոստիկանների կողմից երկու լատինամերիկացիների սպանությունից հետո: Մոտ 500 մարդ է մասնակցել բողոքի զանգվածային ակցիային Էնահայմի քաղաքային խորհրդի շենքի մոտ: Դժգոհ բնակիչները այրել են աղբարկղերը, քարեր եւ վառվող հեղուկով շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա: Ոստիկանները, որոնց թիվը հասել է 205-ի. Պատասխանել են ռետինե գնդակների տարափով, եւ արցունքաբեր գազով: Իրավիճակը խորացել է, երբ ոստիկաններից մեկի շունը դուրս է եկել վերահսկողությունից եւ ատամները խրել ցուցարարներից մեկի մարմնի մեջ: Տեղական ոստիկանության պետ Ջան Ուելթըրը ներղություն է խնդրել եւ հավաստել, թե ոստիկանությունը կփոխհատուցի բժշկական ծախսերը: Ոստիկանների կիրառած ռետինե գնդակների հետեւանքով մի քանի մարդ մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ նրանց դեմ վարչական գործեր են հարուցվելու: Էնահայմում բողոքի լայնածավալ ակցիաները ընթանում են արդեն չորրորդ օրը շարունակ: Դրանք սկսվել են շաբաթ օրը, երբ ոստիկանները հետապնդել են հասարակական կարգը խախտողների, իսկ իրավապահներից մեկը կրակել եւ սպանել է Մանուել Դիասին: Հաջորդ օրը սպանվել է մեկ այլ մեքսիկացի` Ջոել Մեթյու Ասեվեդոն: Մանուել Դիասի ընտանիքը 50 մլն դոլարի հայց է ներկայացրել ոստիկանության դեմ: Նշենք, որ Էնահայմի բնակչության 53 տոկոսը լատինաամերիկացիներ են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version