amga.tv

Switch to desktop Register Login

Ալ-Քաիդան սպառնում է

alll 6Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման իրաքյան մասնաճյուղի զինյալները հայտարարել են, որ իրենք պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ի հենց սրտում: Ահաբեկչական ցանցը տեսագրություն է տարածել, որում Աբու Բաքր Ալ-Բաղդադին հայտնում է, որ ահաբեկչական ցանցն արդեն Ամերիկայի ճանապարհին է: -Մոջահերդներն արդեն շարժվում են ձեր բանակի հետքերով, որը փախուստի է դիմել: Նրանք երդվել են վրեժ լուծել ավելի դաժան ձեւով, քան դա արեց Ուսաման: Ալ-Բաղդադին չի նշել՝ որտեղ են կոնկրետ պատրաստվում հարված հասցնել: -Առաջիկայում դուք կտեսնեք նրանց ձեր երկրի հենց սրտում, քանի որ մեր պատերազմը ձեր դեմ արդեն սկսվել է,- ասել է Ալ-Բաղդադին: ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ Նյու Յորքը, որտեղ սեպտեմբերի 11-ից հետո կանխվել է ավելի քան 10 ահաբեկչություն, այժմ ահաբեկիչների թիրախը չէ: FBI-ի ներկայացուցչի խոսքերով՝ այս պահին քաղաքին ոչինչ չի սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version