amga.tv

Switch to desktop Register Login

Մահացել է ամերիկացի առաջին կին աստղագնացը

sally 4Մահացել է ամերիկացի առաջին կին աստղագնաց Սալի Ռայդը: Նա մահացել է հուլիսի 23-ին` 61 տարեկան հասակում: Վերջին մի քանի տարիներին Ռայդը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով էր տառապում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Ռայդի վախճանը, նրան անվանել է ազգային հերոս: Սալիի կյանքը մեզ ցույց է տվել, որ մեր հնարավորություններն անսահման են, - նշել էր Օբաման: Սալի Ռայդը ծնվել է 1951 թվականի մայիսի 26-ին Քալիֆորնիայում, ավարտել է Սթենֆորդյան համալսարանը` աստիճան ստանալով ֆիզիկայի բնագավառում: NASA-ի ծրագրին նա միացել է 1977 թվականին` արձագանքելով համալսարանական թերթի գովազդին: ԱՄՆ տիեզերական գործակալությում իր կարիերայի ընթացքում Ռայդը երկու անգամ մասնակցել է տիեզերական առաքելությունների: Առաջինը 1983թ. Չելենջեր տիեզերանավով, երբ ընդամենը 32 տարեկան էր: Նրա երկրորդը թռիչքը տեղի է ունեցել 1986թ.: Սալլի Ռայդը ընդհանուր հաշվով տիեզերքում մնացել է 350 ժամ: Ռայդը տիեզերական գործակալության աշխատանքից հեռացել է 1987 թվականին: Սալի Ռայդը նաեւ տիեզերքի մասին տասնյակ գրքերի հեղինակ է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version