amga.tv

Switch to desktop Register Login

Խոշոր բանկերի շահույթը նվազել է

bankerr 4Wall Street-ի 5 խոշորագույն JPMorgan Chase & Co, Bank of America , Citigroup Inc., Goldman Sachs Group Inc. եւ Morgan Stanley բանկերը հայտնել են իրենց շահույթի ռեկորդային նվազեցումների մասին: Bloomberg-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին կիսամյակում վերոնշյալ 5 բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 161 մլրդ դոլար, ինչը 4.5 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքներից: Ցածր արդյունքները կապված են վարկային ցածր տոկոսադրույքների, առեւտրի նվազման եւ ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսական դանդաղ աճի տեմպերի հետ: Goldman Sachs Group Inc., BofA, Morgan Stanley եւ JPMorgan Chase բանկերն արդեն հայտարարել են խնայողական քաղաքականություն իրականացնելու մտադրության մասին: Տվյալ 5 խոշորագույն բանկերն արդեն կտակ են կազմել՝ պետությանն առաջարկելով իրենց սնանկանալու դեպքում տարբեր ֆինանսական ընկերություններին եւ հիմնադրամներին վաճառել բանկերի բաժնետոմսերի մի մասը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version