amga.tv

Switch to desktop Register Login

Անկարգություններ Էնահայմում

Anah 5Կալիֆոռնիայի Էնահայմ քաղաքում ոստիկանի կողմից տեղի բնակիչներից մեկի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել: Կիրակի՝ հուլիսի 22-ին, մոտ 50 մարդ սպանության վայրից երթով անցել է դեպի քաղաքի ոստիկանական վարչություն: Նրանք ներխուժել են ոստիկանության ընդունարան՝ բացականչելով Չկա արդարություն, չկա խաղաղություն եւ Ամոթ, ամոթ: Այդ ժամանակ ոստիկանության շենքում անցկացվում էր մամուլի ասուլիս այդ դեպքի վերաբերյալ

25-ամյա Մանուել Անխել Դիասը սպանվել է հուլիսի 21-ին: Ոստիկանները 600 block of North Anna Drive հասցեի մոտ երեք կասկածելի անձանց են նկատել ինչ-որ մեկի մեքենայի մոտ: Երբ ոստիկանները մոտեցել են, երեք տղամարդիկ սկսել են փախչել: Ընդ որում՝ Դիասն ինչ-որ բան է գցել տների տանիքներին: Թե ինչու է սպաներից մեկը կրակել նրա վրա, հայտնի չէ: Ոստիկանության տվյալներով՝ Դիասը եղել է ավազակախմբի անդամ: Շաբաթ օրը դեպքի վայրում հավաքվել է շուրջ 100 հազար ցուցարար: Ոստիկանությունը փորձել է արցունքաբեր գազի եւ ռետինե գնդակների օգնությամբ ցրել նրանց: Բացի այդ՝ ցուցարարների վրա ոստիկանական շուն է հարձակվել: Ոստիկանությունը պնդում է, որ նա փախել է ոստիկանական մեքենայից: 5 մարդ ձերբակալվել էրԵրկու ոստիկան, այդ թվում Դիասի վրա կրակողը, ուղարկվել են արձակուրդի հետաքննության ընթացքում: Էնահայմի քաղաքապետ Թոմ Թեյթը հայտարարել է, որ կդիմի Կալիֆոռնիայի դատախազությանը հետաքննությանն օգնելու խնդրանքով: Օրանջ շրջանի դատախազն արդեն սեփական հետաքննություն է սկսել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version