Created on Saturday, 21 July 2012 03:22 Written by AMGA TV
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի շրջանում սպանվել է Մյասնիկովսկի շրջանի հայազգի դատավոր Սամվել Մանուկյանը: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն: Տեղեկատվության համաձայն, դատավորի վրա հարձակումն իրականացվել է հուլիսի 20-ի լույս գիշերը: Ըստ հաղորդագրության, դատավորին սպանել են սեփական տանը: Դիմակավորված 4 անձիք ներխուժել են Մանուկյանի տուն եւ հրազենից 4 գնդակ արձակել նրա ուղղությամբ: Այնուհետեւ, հանցագործները սպանվածին պատկանող Nissan մակնիշի մեքենայով փախուստի են դիմել դեպքի վայրից: Դատավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Հաղորդագրության համաձայն, Մանուկյանը Մյանսիկովսկի շրջանային դատավորն է եղել 1998 թ-ից: Ոստիկանությունը սպանության դրդապատճառների մասին մանրամասներ չի հաղորդվում: