A+ A A-

Սեքս-սկանդալի մեջ հայտնված ծառայողներին չեն դատի

hyura 5Կոլումբիացի մարմնավաճառների հետ սկանդալային պատմության մեջ ընկած ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալներն ու զինված ուժերի ծառայողները կենթարկվեն վարչական տույժերի: Այդ զինծառայողների դեմ քրեական գործ չի հարուցվելու: Խոսքը ցամաքային զորքերի յոթ եւ ծովային հետեւակի 2 զինծառայողների մասին է, որոնք նախապատրաստում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Կոլումբիա: Ընդհանուր առմամբ խոսքը 12 զինծառայողների ստուգման մասին է: Նրանցից երկուսի գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ մեկի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել ավելի վաղ: Բոլոր այդ զինվորականների անունները եւ նրանց ուղղված կոնկրետ մեղադրանքները չեն ներկայացվում: Ինչպես ավելի վաղ էինք հաղորդել, 2012 թ. ապրիլի 12-ին նախագահ Օբամայի այցը Կոլումբիա նախապատրաստող գաղտնի ծառայության գործակալները մարմնավաճառներին ուղեկցել են հյուրանոց: Ինչպես ավելի ուշ պարզվել է, որ խրախճանքին մասնակցել են նաեւ զինվորականները, որոնք նույնպես երկրի նախագահի այցը նախապատրաստելու նպատակով են գտնվել այնտեղ: Այս աղմկահարույց դեպքի կապակցությամբ նախագահի անվտանգության եւ մի շարք այլ գործառույթներ իրականացնող գաղտնի ծառայությունից հեռացվել են 9 գործակալներ: Ի դեպ, նրանցից երկուսը աշխատանքից ազատումը վիճարկում են դատարանում: Նշենք նաեւ, որ 12 գործակալներից երեքը, ինչպես պարզվել է ավելի ուշ, կատարվածի հետ առնչություն չեն ունեցել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel