amga.tv

Switch to desktop Register Login

Վտանգավոր վայրերն ամերիկացիների համար

turist 3ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների բյուրոն իր քաղաքացիներին է ներկայացրել թարմացված նախազգուշացում աշխարհի ամենավտանգավոր շրջանների մասին: Associated Press-ի փոխանցմամբ, տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են հարձակումներ ծրագրել Միացյալ Նահանգների վրա ու դրա սահմաններից դուրս: Աշխարհի ամենավտանգավոր շրջաններ են համարվում Մերձավոր Արեւելքն ու Աֆրիկան: Ամերիկացիների այցելությունների ամենաանցանկալի վայրեր են համարվում Եմենը, Ալժիրը, Քենիան ու Սոմալին, ընդ որում` վերջինիս նկատմամբ գործում է հետեւալ խորհուրդը` չմոտենալ Սոմալիի ափերին 200 ծովային մղոնից ավելի: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Արեւմտյան Եվրոպայի երկրներում դեռ պահպանվում է հարձակման զոհ դառնալու հավանականությունը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version