A+ A A-

Օդաչուն փորձել է առեւանգել ինքնաթիռը

odddd 3Ամերիկյան SkyWest Airlines ավիաընկերության օդաչուն Յուտա նահանգի Սենթ-Ջոնս քաղաքի օդանավակայանում ներխուժել է մարդատար օդանավ, առեւանգել այն, տեղափոխել ավտոկանգառ, այնուհետեւ ինքնասպան եղել: Reuters-ի փոխանցմամբ, 40-ամյա օդաչու Բրայըն Հեդգլինը հետախուզվում էր Կոլորադոյում նախկին սիրուհու` 39-ամյա Քրիստինա Կորնեհոյի սպանության գործով: Նրա նախկին ընկերուհու մահացած մարմինը հայտնաբերել էին շաբաթ օրը: Հեդգլինը անցել է Սենթ Ջորջ քաղաքի օդանավակայանի պարսպի վրայով, ներխուժել CRJ200 մակնիշի օդանավ, միացրել շարժիչն ու կանգառում վրաերթի ենթարկել մի քանի ավտոմեքենաներ, որից հետո, երբ նկատել է, որ չի կարող թռչել, օդաչուի խցիկում ատրճանակով վերջ դրել իր կյանքին: Օդանավում ուղեւորներ չեն եղել: SkyWest Airlines-ի ներկայացուցիչների փոխանցմամբ` այդ ժամանակ Հեդգլինը արձակուրդում է եղել: Նրա գործողությունների հետեւանքով օդանավը վնասվել է: Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel