Logo

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ

Created on Wednesday, 18 July 2012 03:31 Written by AMGA TV

der 5ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (առաջին անգամ թույլ է տվել դեղամիջոց կիրառել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Truvada անվանմամբ նոր դեղամիջոցը կարող են կիրառել այն մարդիկ, որոնք մտնում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց խմբում, օրինակ, նրանք, ում սեռական զուգընկերները վարակված են դրանով: Դեղամիջոցը 50-75 տոկոսով նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Մի շարք վերլուծաբաններ Truvada-ի հայտնվելն անվանել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ: Մյուս կողմից էլ, որոշ բժիշկներ մտածում են, թե դեղամիջոցն օգտագործողների մոտ ապահովության թյուր զգացողություն կարթնացնի, եւ խորհուրդ են տալիս այն կիրառել հիվանդության կանխարգելման այլ միջոցներին զուգահեռ, այնպիսիք, ինչպիսին են պահպանակները եւ մեխանիկական պաշտպանության այլ միջոցներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.