amga.tv

Switch to desktop Register Login

Մահացու վթար Բոլդուին զբոսայգու մոտ

boldween 4Ոստիկանությունը որոնում է անհայտ մեքենայի վարորդին, որ վրաերթի է ենթարկել եւ սպանել 20-ամյա երիտասարդի թիվ 10 մայրուղու վրա, Բոլդուին զբոսայգու շրջանում: Ռուբին Հերո կրտսերը Ֆոնտանայից քայլում էր փողոցով, երբ անցնող մեքենան հարվածել է նրան, նետել ետեւից ընթացող մյուս մեքենայի վրա: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, երկրորդ մեքենայի վարորդը` 47-ամյա Նամ Տրինը Էլ Մոնտիից, կանգնել եւ փրկարար-ծառայություն է զանգահարել: Վրաերթի մեղավորը, ով եղել է շագանակագույն մեքենայով, փախուստի է դիմել դեպքի վայրից: Ռուբին Հերոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է մոտ 20 րոպե անց: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version