amga.tv

Switch to desktop Register Login

Դամասկոսում մարտեր են ընթանում

damascos 4Դամասկոսում չեն դադարում կրակոցները, քաղաքում հրդեհների ծուխը չի մարում, անդադար պայթյուններ են տեղի ունենում: Ընդդիմադիր ակտիվիստները հայտարարել են, որ Դամասկոսում վերահսկում են երկու թաղամաս` հարավային հատվածում Մայդանը, իսկ արեւելյան հատվածում` Թադամունը: Նրանք իրենց թիրախի տակ են առել վարչական շինությունները, փակել գլխավոր մայրուղիները, որպեսզի դադարեցնեն զորքի շարժումը` կոչ անելով զինվորներին անցնել իրենց կողմ: Ինտենսիվ գնդակոծումներ են եղել Մայդան, Զահրա, Էլ-Կազազ, Սինաա եւ Քֆար-Սուսա թաղամասերում: Ընդդիմադիրները համակարգված հարձակումը սկսել են հուլիսի 16-ի գիշերը: Նրանք հայտարարել են, որ իրենց առաջ նպատակ են դրել երկիրը բերելու քաղաքացիական բացարձակ անհնազանդության: Հարձակումներ տեղի են ունենում նաեւ Իդլիբ քաղաքի ծայրամասերում: Հաղորդվում է, որ կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ: Իդլիբում նկարահանած կադրերը ընդդիմությունը տեղադրել է համացանցում, սակայն դրանց իսկությունը ստուգել հնարավոր չի եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version