A+ A A-

Լեհաստանում մոլեգնում է մրրիկը

torn 6Լեհաստանի հյուսիսը հուլիսի 15-ին հայտնվել է տարերքի հարվածների տակ. երկրի տարածքում միանգամից մի քանի հզոր տորնադոներ են տեղի ունեցել: Քամու արագությունը եղել է 200կմ/ժ: Մեկ մարդ զոհվել է, 10-ը` ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ճանապարհներին ընկած են ծառեր, կտրվել են էլեկտրաէներգիայի լարերը: Աղետի հետեւանքները շուրջօրյա ռեժիմով աշխատում են հազարավոր փրկարարներ: Տեղական լրատվամիջոցները փոխանցում են, որ մրրիկը վնասել է էլեկտրաէներգիայի լարերը եւ սոճիների 400 հեկտար անտառ: Ուժեղ քամին ուղեկցվում է անձրեւներով եւ հեղեղներով: -Մենք տորնադոյի հենց կենտրոնում ենք: Սկզբում մենք աղմուկ լսեցինք, այնուհետեւ սկսվեց կայծակը, ուժեղ քամին: Հետո ամեն ինչ լռեց: Ես կարծեցի, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն որոշ ժամանակ անց տեսանք մոտեցող մրրիկը,- նշել է տուժածներից մեկը: Գրեթե ամբողջությամբ ավերվել են տասնյակ շինություններ: Տապալված ծառերի պատճառով որոշ ճանապարհներ փակ են: Մի քանի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Ներկայում փողոցներում աշխատում են փրկարարական ուժեղացված ջոկատները: Նրանք հավաքում են փողոցների աղբն ու վերականգնում հոսանքագծերը: Տորնադոյի հետեւանքները կհաջողվի լիովին վերացնել միայն շաբաթվա վերջին:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel