Logo

Ո՞վ է գնել «Ճիչ» նկարարը

Created on Friday, 13 July 2012 04:00 Written by AMGA TV

Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանկի «Ճիչ» նկարը, որը 2012թ.-ի մայիսին կազմակերպված աճուրդի ժամանակ ռեկորդ էր սահմանել , գնել է Նյու Յորքում բնակվող հայտնի կոլեկցիոներ, միլիարդատեր Լիոն Բլեյքը։ Ինքը՝ Բլեյքը, եւ նրա ընկերությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։ 

acree-6Հիշեցնենք, որ Մանկի հանրահայտ կտավը վաճառվել էր 119.9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ նկարը, որ վաճառվել է բաց աճուրդի ժամանակ։ Նկարի նախնական գինը 40 մլն էր, սակայն վճարված գումարը երեք անգամ գերազանցեց սպասելիքները։ Այդ աճուրդից հետո Ճիչի 4 տարբերակներից մեկի նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել։ Տեղեկացնենք, որ կտավի մյուս երեք տարբերակները գտնվում են նորվեգական թանգարաններում։ Բլեյքը հայտնի է նաեւ նրանով, որ 47.9 մլն դոլարով գնել էր Ռաֆայելի «Մուսայի գլուխ» նկարը։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.