amga.tv

Switch to desktop Register Login

Պատանդներին ազատ արձակեցին

padant 3Այսօր առավոտյան, ժամը 7-ի սահմաններում Փարիզից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Վիտրի-սյուր-Սեն քաղաքի Շառլ Պերրոյի անվան մանկապարտեզ է ներխուժել մի տղամարդ, ով պատանդ է վերցրել չորս փոքրիկների եւ երեք ծնողների: Պատանդներից մեկը, որ երեխայի հայր է եղել, կարողացել է համոզել կասկածյալին` բաց թողնել չորս փոքրիկներին, իսկ ավելի ուշ նաեւ մյուս երկու պատանդներին: Ժամեր անց չարագործը նաեւ վերջին պատանդին էր ազատ արձակել, իսկ ինքը բարիկադավորվելով շենքի ներսում հրաժարվում էր բանակցել ոստիկանների հետ եւ սպառնում էր ինքնասպան լինել, եթե ոստիկանական հատուկ ուժերը գրոհ ձեռնարկեն: Ոստիկաններին հաջողվել է ներթափանցել եւ ձերբակալել պատանդառուին: Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Գործողության արդյունքում ոչ ոք չի տուժել, թեեւ իրավապահները տարհանել են հարեւան շինություններում գտնվող անձանց: Նախնական տվյալներով, կասկածյալը նախկին զինվոր է, 30 տարեկան եւ գործել է միայնակ: Նա դպրոց էր մտել հավաքարարի համազգեստով: Նա այդ մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողն է: Չարագործը զինված է եղել, իսկ նրա արարքի դրդապատճառներն անհայտ են: Բանակցությունների ժամանակ նա անհոդաբաշխ արտահայտություններ է արել, եւ ոստիկանները կարծում են, թե գործ են ունեցել հոգեկան խնդիրներ ունեցող անձի հետ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version