A+ A A-

ԱՄՆ-ում 74 մարդ է զոհվել շոգից

Shog 4Երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ արեւելյան նահանգներում խիստ տապից առնվազն 74 մարդ է մահացել: Զոհերի մեծ մասը սրտի հետ կապված խնդիրներ են ունեցել, երբ օդի ջերմաստիճանն անցել է 40 աստիճանի սահմանը: Մի քանի տասնյակ մարդ զոհվել է Մերիլենդ նահանգում, երեքը` Օհայոյում, իսկ 10-ը Չիկագո քաղաքում: Մահվան դեպքեր են գրանցվել նաեւ Փենսիլվանիայում եւ Թեննեսիում: Զոհվածների թվում կան մարդիկ, ովքեր մահացել են իրենց տներում` չկարողանալով ժամանակին բուժօգնություն կանչել: Շոգն ավելի անտանելի է դառել էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով, երբ չեն աշխատել օդորակիչները: Վիրջինիա նահանգում փոթորկի հետեւանքով 120 հազար բնակիչ արդեն մեկ շաբաթ է շարունակում է առանց էլեկտրաէլերգիայի մնալ: Եվ 8000 մարդ դեռեւս առանց էլեկտրաէներգիայի է Վաշինգտոնի նահանգում: Հատկապես տուժել են ԱՄՆ-ի Միջին արեւմուտքը եւ երկրի արեւելքը: Մի շարք նահանգներում ջերմաստիճանն զգալիորեն գերազանցում Է այս ժամանակաշրջանի համար սովորական ցուցանիշները: Այսպես, Չիկագոյում հուլիսի 4-ից մինչեւ 6-ը այն պահպանվել է Ցելսիուսի 38 աստիճանի մակարդակին: Սենտ-Լուիսում նույնիսկ ավելի բարձր ջերմաստիճան է նշվել տասն օր շարունակ: Կոլումբիա օկրուգում 38 աստիճան տաքությունը պահպանվել է մինչեւ հուլիսի 8-ը: Հուլիսի 8-ին Միջին արեւմուտքում եւ արեւելքում շոգը մի փոքր մեղմացել է, սակայն ջերմաստիճանը, միեւնույն է, գերազանցում է Ցելսիուսի 30 աստիճանը: Ըստ օդերեւութաբանների` արեւմտյան նահանգներում ջերմաստիճանը շուտով կբարձրանա: Սպասվում է, որ հուլիսի 11-ին Սոլթ-Լեյք-Սիթիում ջերմաստիճանը կհասնի 40-ի նշագծին: Մասնագետները նաեւ փոթորիկներ են կանխատեսել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel