amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին թունել են գտել

tunel 2Մեքսիկացի զինվորականները ԱՄՆ-ի հետ սահմանին թմրանյութերի տեղափոխման թունել են գտել: Այն մեքսիկական Սան Լուիս Ռիո Կոլորադո քաղաքում թորված ջրի վաճառքի խանութը միավորում է Արիզոնա նահանգի Սան Լուիսում գործող առեւտրի կենտրոնին: 20 մ խորությունում փորված թունելի երկարությունը 230 մ է: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, թունելը հագեցած է եղել օդափոխությամբ եւ Էլեկտրականությամբ, ինչպես նաեւ թմրանյութեր տեղափոխելու ոչ մեծ փոխադրասայլակներով: Մեքսիկական իշխանությունները չեն հայտնել, թե որ թմրակարտելին է պատկանել հայտնաբերված թունելը: Թունելների օգտագործումը թմրանյութերի տեղափոխման բավական տարածված միջոց է ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: ԱՄՆ իշխանությունների տվյալներով` 1990թ.-ից 150-ից ավելի նման թունելներ էին հայտնաբերվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version