amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման մտադիր է բարձրացնել հարուստնրի հարկերը

Obbb 3ԱՄՆ վարչակազմը մտադիր է պահպանել հարկային արտոնություններն այն ամերիկացիների համար, որոնք տարեկան մինչեւ 250 հազար դոլար են վաստակում` միաժամանակ բարձրացնելով ավելի ապահովված ամերիկացիների հարկերը: Այդ մասին այսօր ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հարկային հարցը, թերեւս դառնալու է նախագահական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը: Արտոնյալ հարկահանության ռեժիմի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա հունվարի 1-ին: Հանրապետականները, որոնք պաշտպանում են խոշոր բիզնեսի եւ ապահովված ամերիկացիների շահերը, դեմ են հարկային արտոնությունների վերացմանը: -Եկեք անենք այն, ինչի հետ բոլորս ենք համաձայն, սա փոխզիջում է բոլորի համար: Եթե հարկային արտոնությունների ժամկետը չերկարացվի միջին դասի յուրաքանչյուր ամերիկացու համար հարկերը կավելանան միջինը երկու դոլարով: Եկեք պատանդ չպահենք ամերիկացիների մեծ մասին, նաեւ մեր տնտեսությանը, երբ վիճում ենք հարուստների համար հարկային արտոնությունների շուրջ,- նշել է Օբաման: Նրա խոսքով, եթե հանրապետականնեը հրաժարվեն ավելացնել հարկային արտոնությունների ժամկետը միջին դասի համար, կհարվածեն տնտեսության զարգացմանն ու ամենաակտիվ քաղաքացիներին: Օբաման նշել է, թե ձգտելու է վերացնել արտոնությունները հարուստների համար, բայց Ռամնիի հետ այդ հարցում իրենց վեճը չպետք է ազդի միջին խավի վրա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version