amga.tv

Switch to desktop Register Login

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

hotel 22012 թվականի ամռան ամենաթանկ գների վարկանիշում առաջին տեղերում են Լոնդոնի, Նյու Յորքի եւ Ժնեւի հյուրանոցները: Լոնդոնի, Նյու Յորքի եւ Ժնեւի հյուրանոցների սովորական երկտեղանոց համարի համար գինը հուլիսին կարժենա 300 դոլար, ինչը կպահպանվի առաջիկա երկու ամիսներին: Դրան հաջորդում են Թել Ավիվը, Սան Ֆրանցիսկոն, Էդինբուրգը, Կաննը եւ Վենետիկը, որտեղ հյուրանոցում մեկ գիշերվա համար պետք է վճարել միջինը 230-250 դոլար: Փարիզը եւ Օսլոն եզրափակում են ամենաթանկ քաղաքների ցանկը` 210 դոլար: 100 դոլար արժողությամբ հասանելի համարների շարքում տեղակայվել են Բանգկոկի, Կուալա Լումպուրի, Դելիի, Պորտոյի, Բուխարեստի եւ Կահիրեի հյուրանոցները: Իսպանիայում մինչեւ 50 դոլարով կարելի է մնալ Գրենադայի եւ Սեւիլիայի հյուրանոցներում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version