amga.tv

Switch to desktop Register Login

Ստամբուլում հայ վաճառականի են ծեծել

stam 3Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել հային, տեղեկացնում են թուրքական աղբյուրները: Նուբար Վեսքեն, ով ծնունդով Մարդինից է, Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում փոքր սննդի կետ է ունեցել: Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ծեծել Վեսքեին ամիջապես փողոցում: Նրան հարվածել են մահակներով, դանակներով, ինչպես նաեւ արցունքաբեր գազ օգտագործել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին: Ծեծի ժամանակ տուժել են նաեւ 4 այլ առեւտրականներ, ովքեր փորձել են Վեսքեին օգնության հասնել. քաղաքապետարանի 10 հոգանոց խումբը ծեծի է ենթարկել նաեւ օգնության եկած առեւտրականներին: Նրանց հոսպիտալացրել են: Ծեծի դրդապատճառները չեն նշվում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version