amga.tv

Switch to desktop Register Login

Ֆրանսիան հայկական օրինագիծը չի ընդունի

dav 2Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը։ Ըստ Reuters լրատվական գործակալության` այս մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Իսկ հարաբերությունների կարգավորման գինը եղել է այն, որ Ֆրանսիան այլեւս մտադիր չէ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու,- հայտարարել է Լորան Ֆաբիուսը: Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե օրենքն ընդունվելու է : Ցավոք, հերթական անգամ գերտերությունները իրենց շահերի համար հետ կանգնեցին համամարդկային արժեքներից` խաբելով հայ համայնքին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version