amga.tv

Switch to desktop Register Login

Կալիֆոռնիան ապաստարան կտա անօրինական ներգաղթյալներին

trust 2Կալիֆոռնիայի Սենատն իր աջակցությունն է հայտնել օրինագծին, որով նահանգի ոստիկանությանը արգելում է արտահանձնման նպատակով միգրացիոն իշխանություններին հանձնել այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր դատապարտված են ծանր հանցագործությունների համար: Reuters-ի փոխանցմամբ, քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Օրինագծին կողմ է քվեարկել 21 սենատոր, դեմ` 13-ը: Սենատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնք եւ շահագրգիռ էին անցկացնել օրինագիծը որը հայտնի է Trust Act անվանմամբ : Ավելի վաղ նման օրինագծի տարբերակը ընդունել էր նահանգի Ներկայացուցիչների պալատը, որը նույնպես ղեկավարվում է դեմոկրատների կողմից: Ներկայում Ստորին պալատը պետք է քվեարկի օրինագծի օգտին, որը հավանության է արժանացել Սենատի կողմից, ինչից հետո այն կներկայացվի Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Ջերի Բրաունին: Նշենք, որ օրինագիծը պատասխան է Արիզոնայում ընդունված ներգաղթի խիստ օրինագծին, որով թույլատրվում է ձերբակալել ապօրինի ներգաղթյալներին :  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version