amga.tv

Switch to desktop Register Login

Աշխատատեղերի ստեղծման տեմպերը դանդաղել են

joggg 2Միացյալ Նահանգներում հունիսի 80 հազար նոր աշխատատեղեր են ստեղծվել, ինչը 10 հազարով պակաս է փորձագետների կանխատեսումներից: Ամերիկյան մասնավոր ընկերություններն աշխատանքի են ընդունել 84 հազար մարդու, իսկ պետական հաստատություններն ազատել են 4 հազարի: Մինչդեռ մայիսին ստեղծվել էր 105 հազար աշխատատեղ: Գործազրկությունը մնացել է նույն` 8,2 տոկոս ցուցանիշի վրա: Այս տվյալները վկայում են այն մասին, որ երկրում աշխատատեղերի ստեղծման գործընթացն արդեն երրորդ ամիսն է, ինչ թույլ ցուցանիշներ է գրանցում, ինչպես նաեւ խոչընդոտ ստեղծում նախագահ Օբամայի կողմից արվող այն հայտարարությունների համար, որոնց համաձայն նախագահի պաշտոնն իր կողմից զբաղեցնելուց հետո երկրի տնտեսական իրավիճակը բարելավվել է: Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում նախագահ Օբամայի մրցակից Միթ Ռոմնին անընդունելի բարձր է անվանել գործազրկության մակարդակը՝ շեշտելով, որ նախագահի կողմից ընդունված միջոցառումները չեն նպաստել Ամերիկան աշխատանքի վերադարձնելուն: Աշխատաշուկայի եւ գործազրկության վերաբերյալ հրապարակվող զեկույցները դարձել են աշխարհի խոշորագույն տնտեսությունում տիրող իրավիճակի ծանրաչափ եւ կարեւոր դեր ունեն նախընտրական պայքարում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version