amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ի ծախսերը գաղտնի տվյալների պահման ոլորտում

secret 22011 թ. ֆինանսական տարում ԱՄՆ կառավարությունը գաղտնի տեղեկությունը պահպանելու համար ծախսել է 11.36 մլն դոլար: Այս մասին ասվում է պետական տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության հրապարակած զեկույցում: Մասնավորապես, այդ գումարը ծախսվել է ստուգելու համար այն մարդկանց, ովքեր դիմում են գաղտնի տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաեւ սարքավորումների, անձնակազմի ուսուցման, փաստաթղթերը ստուգող անձնակազմին վճարելու համար եւ այլն: Այդ գումարի մեջ ներառված չեն մի շարք հետախուզական գերատեսչությունների, մասնավորապես CIA-ի համապատասխան ծախսերը: Նրանց բյուջեների մասին տեղեկությունը համարվում է գաղտնի: Տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության ղեկավար Ջան Ֆիցփաթրիկի խոսքերով՝ այդ գերատեսչությունների ծախսերը նշված գումարին կավելացնեին եւս 20 տոկոս: Այսպիսով ԱՄՆ-ի կառավարության ընդհանուր ծախսերն այդ ոլորտում կկազմեն մոտ 13 մլրդ դոլար: Հարկ է նշել, որ այդ ծախսերը գնալով աճում են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version