amga.tv

Switch to desktop Register Login

Մեքսիկան նոր նախագահ ունի

mexpr 2Մեքսիկայում երեկ երեկոյան ավարտվել են նախագահի ընտրությունները: Մեքսիկայի նախագահ է ընտրվել Էնրիկե Պենյա Նիետոն՝ ընդդիմադիր Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչը: Նախնական տվյալներով նա ստացել է մոտ 38 տոկոս ձայն, մինչդեռ նրա մերձավոր հետապնդող` ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ստացել է քվեների 31 տոկոսը: Կառավարող Ազգային գործողության կուսակցության ներկայացուցիչ Ժոզեֆինա Վասկես Մոտան ընդամենը երրորդն է` ձայների մոտ 24 տոկոսով: Այս կուսակցության ներկայացուցիչ է նաեւ Մեքսիկայի գործող նախագահ Ֆելիպե Կալդերոնը: Մեխիկոյի նախկին քաղաքապետ Օբրադորը հայտարարել է, թե չի պատրաստվում ընդունել իր պարտությունը: Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը, որը ներկայացնում է Պենյա Նիետոն, Մեքսիկայում իշխանության գլուխ կանգնած էր եղել 71 տարվա ընթացքում՝ մինչեւ 2000 թվականը, երբ երկրի նախագահ էր ընտրվել Ազգային գործողությունների կուսակցության թեկնածու Վինսենտե Ֆաքսը: Էնրիկե Պենյա Նիետոն ուղերձ է հղել, որում նշել է, թե Մեքսիկայի ժողովուրդն իր ձայնն է տվել փոփոխությունների օգտին՝ միաժամանակ խոստանալով պահպանել ճնշումը թմրամիջոցների անօրինական վաճառքով զբաղվող կարտելների նկատմամբ: Նիետոն, ով 2004 – 2011 թվականներին եղել է Մեխիկոյի նահանգապետը, պետության ղեկավարի ղեկը կստանձնի դեկտեմբերի 1-ին: Մեքսիկայում այս ընտրություններն ամենազանգվածայինն էին երկրի պատմության մեջ։ Մեկ օրվա ընթացքում այդ երկրի քաղաքացիները պետք է ընտրեին երկրի ղեկավարին, 6 նահանգապետի, մայրաքաղաքի ղեկավարին, 579 պատգամավորի եւ 876 համայնքի ղեկավարի ։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version