amga.tv

Switch to desktop Register Login

Շնամարտերի կազմակերպիչներին ձերբակալել են

pit 312 մարդ է ձերբակալվել Անտելոպ Վյալիում շնամարտերի կազմակերպիչների դեմ ոստիկանության հատուկ գործողության ընթացքում: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակը երեկ Քեվին Թամըսի տան խուզարկության օրդեր են հանձնել: Տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են երեք փիտթբուլ ցեղատեսակի շներ, որոնց մարմնի վրա կռիվներից մնացած հետքեր են եղել: Չորրորդ փիտթբուլը եղել էգ եւ օգտագործվել է շների բազմացման համար: Թամըսն այն 12 անձանցից մեկն էր, ում ձերբակալել էին հանգստյան օրերին Լիթլրաքում, շնամարտեր կազմակերպելու համար: Ոստիկանները նաեւ սարքավորումներ են առգրավել, որոնք օգտագործվում էին փիթբուլների վարժեցման համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version