amga.tv

Switch to desktop Register Login

Հաքերին դատում են

joh 2Հաքերը, ով կոտրել էր դերասանուհի Սկարլետ Ջոհանսընի էլեկտրոնային փոստերն ու համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները, որպես փոխհատուցում՝ 150 հազար դոլար կվճարի նրան եւ իր գործողությունների հետեւանքով մյուս տուժածներին: Գործը քննել է Լոս Անջելես շրջանիի շրջանային դատարանը: Ըստ դատական փաստաթղթերի՝ դատարանը 35-ամյա Քրիստըֆըր Չեյնիին կպարտավորեցնի Ջոհանսընին վճարել 66 հազար դոլար եւ հաքերության համար կդատապարտի 5 տարվա ազատազրկման: Չեյնին իրեն մեղավոր է ճանաչել դեռեւս մարտին իր դեմ ներկայացված՝ 9 կետից բաղկացած հաքերային մեղադրանքում: Նա գողացել ու հրապարակել էր շուրջ 5 տասնյակ հայտնի մարդկանց լուսանկարները: Նրա զոհերն են դարձել նաեւ Քրիտինա Ագիլերան, Միլա Կունիսը եւ այլք, ում լուսանկարներն ուղարկվել էին դեղին ամսագրերին: Ֆլորիդացի գործազուրկ Չեյնիին ձերբակալել էին անցած հոկտեմբերին՝ հաքերային հարձակումների դեպքերի առնչությամբ՝ շուրջ մեկ տարի տեւած հետաքննության արդյունքում: Դատավճիռը կկայացվի հուլիսի 23-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version