Ուժեղ քամիներն ու հորդառատ անձրեւները ջրհեղեղների են հանգեցրել Բանգլադեշի հարավ-արեւելքում, որտեղ տարերքին արդեն զոհ է գնացել 100-ից ավելի մարդ: Մի շարք շրջաններում խաթարվել է երկաթուղային եւ օդային ահղորդակցությունը: Տուժել է մոտ 250 հազար մարդ, այդ թվում նաեւ երկրի մայրաքաղաք Դաքքայի արվարձաններում: