amga.tv

Switch to desktop Register Login

Պայթյուն բրիտանական քաղաքում

0ld 3 Բրիտանական Մեծ Մանչեսթեր կոմսությունում գտնվող Օլդհեմ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ երեխա: Եւս մեկ մարդու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նա մարմնի 80 տոկոսը այրվածքներ ունի եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Պայթյունը տեղի է ունեցել Շոու շրջանում: Պայթյունից լրջորեն վնասվել են մի քանի բնակելի տներ: Ներկայումս փրկարարները վարժեցրած շների միջոցով որոնում են հնարավոր տուժածներին: Մանչեսթերի իշխանությունները հայտնել են, որ մի քանի տներ ամբողջությամբ ոչնչացվել են: Առայժմ հայտնի չէ տուժածների իրական թիվը: Ենթադրաբար պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը, համենայն դեպս փորձագետներն այլ վարկած այս պահին չունեն: Շրջանում հարյուրավոր տների բնակիչներ տարհանվել են: Օլդհեմ քաղաքը գտնվում է Մանչեսթերից մի քանի մղոն հեռավորության վրա, քաղաքը հայտնի է նրանով, որ 1978թ. այստեղ է ծնվել արհեստական բեղնավորմամբ սաղմնավորված առաջին մարդը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version