amga.tv

Switch to desktop Register Login

Դեբբին ավիրածություններ է գործել Ֆլորիդայում

debb 2Մոտ 35 հազար տուն է մնացել առանց էլեկտրականության Ֆլորիդա նահանգում Մեքսիկական ծոցում մոլեգնող Դեբբի արեւադարձային փոթորկի պատճառով հարուցված հորդառատ անձրեւների եւ ուժգին քամու արդյունքում: Իշխանությունները կոչ են արել առափնյա շրջանների բնակիչներին լքել իրենց տները հեղեղման լուրջ վտանգի պատճառով: Բազմաթիվ բնակավայրեր արդեն իսկ մնացել են ջրային տարերքին դեմ հանդիպման, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն բազմաթիվ անհետ կորածներ կան: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքաթը նահանգում արտակարգ դրություն է հաստատել: Դա թույլ կտա տեղական իշխանություններին աղետի հետեւանքների վերացմանը ներգրավել Ազգային գվարդիայի մարտիկներին, նաեւ պաշտոնյաներին լիազորություններ կտա տարհանումներ իրականացնելու եւ կարիքավորներին օգնություն բաժանելու: Արտակարգ դրության ռեժիմը գործում է նաեւ Լուիզիանա նահանգում: Փոթորիկներին հետեւող ամերիկյան կենտրոնի տվյալներով, ներկայումս էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է մինչեւ ժամում 50 մղոն: Դեբբին, կանխատեսումների համաձայն, դեռ մի քանի օր չի թուլանա: Օդերեւութաբանները ուշադիր հետեւում են իրավիճակի զարգացմանը, սակայն առայժմ չեն կարողանում կանխատեսել քամու ուղղությունը: Իսկ մինչ այդ փոթորիկը շարունակում է իր ավիրածությունները Ֆլորիդայի տարածքում: Փոթորկի պատճառով օրերս տարհանվել են նաեւ Մեքսիկական ծոցի նավթային հարթակները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version