A+ A A-

Մարդու իրավունքների դատարանի սենսացիոն վճիռները

3 66Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ։ Այսօր հրապարակված վճռում նշվում է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության եւ ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաեւ 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Դատարանը եւս չորս հազար դոլար փոխհատուցում է նշանակել ակտիվիստ Վարդգես Գասպարիի համար, եւ 52 Հազար եվրո՝ Գուլյանն ընդդեմ Հայաստանի գործով։ Աշոտ Գուլյանի որդին լեւոն Գուլյանը սպանվել էր ոստիկանության կենտրոնականի բաժնում, երրորդ հարկից ցած նետվելու հետեւանքով, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2018 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel