A+ A A-

Articles

. Մասիսում սկեսրայրը դանակահարել է հարսին, այնուհետեւ՝ կտրել իր կոկորդը

danak 1Այսօր սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին: Սպանությունը կատարելուց հետո Վոլոդյա Սահակյանը մեկ այլ դանակով կտրել է իր կոկորդը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երկուսն էլ մահացել են: Ոստիկանները տանը հայտնաբերել են արյունոտված 2 դանակ, որոնք առգրավվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակներից մեկով սկեսրայրը սպանել է հարսին, իսկ մյուսով՝ կտրել իր կոկորդը: Հարեւանները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացած հարսը ուներ 4 երեխա՝ 2 տղա 18 եւ 15 տարեկան, եւ 2 աղջիկ՝ 14 եւ 12 տարեկան: Նրա ամուսինը մահացել էր 6 տարի առաջ, եւ հարսն ու երեխաները բնակվում էին սկեսրայրի տանը: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:  

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel