Logo

Սահմանային իրավիճակը սրվել է

10  2Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, թե ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Իսկ երեկ էլ Ադրբեջանի զինուժը պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝ 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Տավուշի մարզի Կոթի գյուղում կեսգիշերին, 40 րոպե տեւած գնդակոծության հետեւանքով ոտքի շրջանում վիրավորվել էր Կոթիի բնակիչ, 61-ամյա Սուրեն Սեփխանյանը։ Դեպքին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.