Logo

Կարող են արգելել էլեկտրոնային ծխախոտի վաճառքը

 

5  3Պարենի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը հրապարակել է փաստաթուղթ, համաձայն որի` էլեկտրոնային ծխախոտները ճանաչվում են համաճարակաբանական սպառնալիք հանդիսացող ապրանքատեսակներից մեկը, եւ մինչ ուսումնասիրությունների ավարտը դրանց վաճառքը պետք է խստացվի կամ արգելելի։ 1300 մանրածախ առեւտրային ցանցեր արդեն ստացել են վաճառքի սահմանափակումների մասին ծանուցագիրը: Ամերիկայում էլեկտրոնային ծխախոտ արտադրողներն ու վաճառողները 60 օրվա ընթացքում պետք է ապացուցեն, որ էլեկտրոնային ծխախոտներն անվտանգ են եւ դրանց վաճառքը խստորեն համապատասխանում է ամերիկյան օրենքներին: Նման քայլի առողջապահության նախարարությունն ու այլ գերատեսչություններ դիմել են այն  պատճառով, որ դեռահասների շրջանում, որոնց տարիքը 18-ից ցածր է, լուրջ հիվանդացությունների թիվը գնալով ավելանում է: Էլեկտրոնային ծխախոտները երիտասադրները շատ հաճախ օգտագործում են մարեխունա ծխելու համար։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.