Logo

Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ

 

3  2Միացյալ Նահանգների նախագահ Դանըլդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտընը պատրաստ է մեծ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան ազատ չարձակի տնային կալանքի տակ գտնվող ամերիկացի հոգեւոր հովվին։ -Միացյալ Նահանգները մեծ ծավալի պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ էնդրյու Բրանսընին երկար ժամանակ կալանքի տակ պահելու պատճառով, ով մեծ քրիստոնյա է, ընտանիքի մարդ եւ հրաշալի անձնավորություն, - գրել է Թրամփը Թուիթրի իր էջում։ Թուրքիայում ավելի քան երկու տասնամյակ աշխատած Բրանսընը ձերբակալվել է 2016 թվականին եւ մեկ տարի անց կալանավորվել՝ մեղադրվելով ահաբեկչության եւ լրտեսության մեջ հօգուտ այն խմբերի, որոնք, ըստ Անկարայի, մասնակցություն են ունեցել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին։ Հուլիսի 25-ին Բրանսընին կալանավայրից տեղափոխել են տնային կալանքի։ Պետքարտուղար Մայք Փամփեոն ասել է, որ տնային կալանքի տեղափոխումը բավարար չէ, եւ Բրանսընին պետք է թույլ տալ դուրս գալ Թուրքիայից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.