amga.tv

Switch to desktop Register Login

Թոմաս հրդեհը դարձել է եկրորդ ամենամեծ հրդեհը

Article Index

 

fire 1Կալիֆոռնիայի նահանգում արդեն ավելի քան երկու շաբաթ մոլեգնող բնական հրդեհի տարածքը գերազանցել է 1100 քառակուսի կիլոմետրը, ինչից հետո այն երկրորդ խոշորագույն հրդեհն է դարձել նահանգի պատմության մեջ: Այդ մասին հայտնել է Կալիֆոռնիայի անտառային հանդակների պաշտպանության եւ հրշեջ ծառայության վարչությունը: Գերատեսչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 4-ին Վենտուրայի օկրուգում սկսված եւ Թամըս անվանումն ստացած հրդեհը մինչ այժմ հաջողվել է տեղափակել 55 տոկոսով: Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ արդեն առաջիկա օրերին այն ռեկորդային կդառնա իր մասշտաբներով: Կալիֆոռնիայում ամենախոշոր հրդեհը, նման վիճակագրության վարման պահից ի վեր, գրանցվել է 2003 թվականին Սան Դիեգոյի մերձակայքում: Այն ընդգրկել էր ավելի քան 1106 քառ կմ տարածք եւ 15 մարդու կյանք էր խլել: Նահանգի հրշեջ ծառայությունները հույս ունեն, որ իրենց կհաջողվի Թամըս հրդեհն ամբողջովին տեղափակել մինչեւ հաջորդ տարվա հունվարի 7-ը: Հրդեհի զոհ է դարձել առնվազն երկու մարդ: Իշխանությունների գնահատումների համաձայն՝ Թամըսի պատճառած վնասն արդեն գերազանցել է 137 մլն դոլարը: Կրակը ոչնչացրել կամ վնասել է ընդհանուր առմամբ ավելի քան 1,2 հազար տուն ու շինություն Վենտուրայի եւ Սանտա Բարբրայի օկրուգներում: Կրակի դեմ պայքարում են շուրջ 8 հազար հրշեջներ: Տարերքի մոլեգնման պատճառով տարհանվել է մոտավորապես 100 հազար մարդ, ներկայում նրանցից ոմանց արդեն թույլատրված է վերադառնալ իրենց տներ։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version