amga.tv

Switch to desktop Register Login

Ներկայացուցիչների պալատն ընդունեց հարկային բարեփոխումը

Article Index

106 jpgՍուրբծննդյան հրաշալի նվեր է։ Այսպես է բնորոշել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատում հարկային ընդգրկուն բարեփոխման ընդունումը։ Այժմ այն ներկայացվելու է Դոնալդ Թրամփին՝ վավերացնելու համար։ Որեւէ կասկած չկա, որ նա ստորագրելու է օրինագիծը։ Ներկայացուցիչների պալատում նախագծին կողմ են քվեարկել 224 հանրապետականներ։ Բոլոր 189 դեմոկրատները, նաեւ 12 հանրապետականներ դեմ են եղել հարկային բարեփոխմանը։ Համաձայն օրենքի՝ սկսվող տարում ընկերությունների համար հարկային դրույքը կկազմի 21 տոկոս՝ ներկայիս 35 տոկոսի փոխարեն: -Մենք գերազանցեցինք բոլոր ռեկորդները՝ ընդունելով մեր երկրի պատմության ընթացքում հարկերի նվազման ամենալայնածավալ օրինագիծը։ Սա իսկապես առանձնահատուկ օր է։ Միգուցե երբեք չեք լսել այդ արտահայտությունը, բայց մենք Ամերիկան կրկին մեծ կդարձնենք,- ասել է Թրամփը։ Հարկային բարեփոխումն ընդունվել է բացառապես հանրապետական մեծամասնության շնորհիվ, Կոնգրեսի երկու պալատներում էլ դեմոկրատներն առանց բացառության դեմ էին քվեարկել։ -Նախագահի մոտ ամեն բան լավ կլինի, նաեւ կառավարության անդամների մոտ։ Այդ օրինագծի ընդունողների համար էլ ամեն բան լավ կլինի։ Նախագահ Թրամփը երկրի ամենահարուստ մարդկանց մեկ տոկոսի մեջ է մտնում, եւ նոր բարեփոխումը հենց այդ հարուստների համար է, իսկ հասարակ մարդիկ տուժելու են,- հայտարարել է Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը։ Ներկայացուցիչների պալատը նախօրեին էլ էր կողմ քվեարկել օրինագծին,ս ակայն ավելի ուշ վերաքվերակություն էր սահմանվել, քանի որ Սենատում գտել էին, թե ընդունված նախագիծը ընթացակարգային երեք խախտոմներ ունի, որոնք պետք է վերացնել։ Նշենք, որ օրինագիծն ենթադրում է նաեւ ֆիզիկական անձանց համար հարկային դրույքների նվազեցում, ամենաբարձրը լինելու է 37 տոկոս՝ առավել հարուստների համար։ Ըստ փորձագետների հաշվարկների՝ նոր բարեփոխումը առաջիկա 10 տարում մեկուկես տրիլիոնով կավելացնի ամերիկյան բյուջեի դեֆիցիտը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version