Logo

Դատարանը մեղմացրել է Էրդողանի հրոսակների մեղադրանքները

Created on Thursday, 21 December 2017 14:02 Written by AMGA TV

 

congress turkeyԴատարանը մեղմացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին աջակցող թուրք հրոսակների դեմ ուղղված մեղադրանքը, որոնք մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Կոլումբիայի շրջանի Գերագույն դատարանը դեկտեմբերի 21-ին ամբաստանյալների կողմից իրենց մեղքը ճանաչելու մասին կողմերի միջեւ գործարքի մասին է հայտարարել: Այսպիսով, Սինան Նարինը եւ Յըլդիրիմ Էյուպը մեկ տարի եւ մեկ օր ազատազրկման կդատապարտվեն: Դատական որոշումը պաշտոնապես կհրապարակվի մարտի 15-ին: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահակախումբը Վաշինգթոնում իր այցի ժամանակ ցուցարաների հետ կռվի էր բռնկվել: Առնվազն ինը մարդ վիրավորվել էր: Մայիսին Վաշինգթոնում Էրդողանի այցի ժամանակ ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվում են 19 անձինք, այդ թվում Թուրքիայի անվտանգության 15 աշխատակիցներ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.