Logo

Արգենտինայում ձերբակալել են հայազգի գործարարին

Created on Sunday, 03 December 2017 10:38 Written by AMGA TV

5Արգենտինայում ձերբակալվել է Դեպորտիվո Արմենիո ակումբի նախագահ, Ինդեպենդիենտե ակումբի փոխնախագահ Նորայր Նակիսը: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում: Բացի նրանից՝ նույն գործով ձերբակալվել է եւս 22 հոգի: Նորայր Նակիսը, որն արգենտինական լրատվամիջոցներին հայտնի է Նորայ անունով եւ մյուս ձերբակալվածները կասկածվում է հանցագործ խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Խմբավորումը մեղադրվում է ֆուտբոլային անօրինական բանակցություններ վարելու, ֆուտբոլիստների ու մարզիչների շահագործելու, Նակիսի միջոցով փողերի լվացման մեջ: Նշվում է, որ Նակիսն օգտագործել է խմբավորման լծակները սեփական շահերի համար բանակցություններ վարելու նպատակով: Հանցագործ խմբավորման անդամները բառաբրավայի ներկայացուցիչներ են: Լատինական Ամերիկայում այդպես են անվանում ակումբների երկրպագուների կազմակերպված խմբերին: Որպես հանցագործ խմբավորման ղեկավար ձերբակալված է նաեւ Ավեյանեդա ֆուտբոլային թիմի բառաբրավայի առաջնորդ Պաբլո Ալվարեսը, որը հայտնի է Բեբոտե մականունով: Նակիսը մտերիմ է նրա հետ: Այդ ակումբների թվում են արգենտինական Ռասինգը, Արսենալը եւ Ինդեպենդիենտեն: Ծագումով հայ Նակիսը եղել է վաճառական եւ իր կարողությունը հավաքել կտորեղենի ու ոսկեղենի վաճառքից։ Նորայր Նակիսը եղել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Հուլիո Գրոնդոնայի շրջապատի անձանցից մեկը։ Գրոնդոնան մահացել է դեռ 2014 թվականին։ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է երգիչ Թաթա Սիմոնյանը։ Երեկ հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաեւ Նակիսը։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.