Logo

Վաշինգոնում հարձակվողների մեջ եղել են Էրդողանի թիկնապահները

Created on Thursday, 18 May 2017 12:17 Written by AMGA TV

 

Թուրքիայի նախագահի դեմ Թուրքիայի դեսպանի տան բողոքի ակցիա իրականացնող քրդերի վրա հարձակվել են մի խումբ թուրքեր, որոնց մեջ են եղել նաեւ Թուրքիայի նախագահի եւ նրան ուղեկցող պաշտոնյաների թիկնապահները։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հավաքված քրդերի ձեռքին եղել է Թուրքիայում կալանքի տակ գտնվող քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի նկարը։ Նշվում է, որ ոստիկանները ստիպված են եղել մահակներ կիրառել ծեծկռտուքը դադարեցնելու համար։ Բախումների կապակցությամբ 2 մարդ է ձերբակալվել: Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչը ասել է, որ նրանցից մեկին ոստիկանի վրա հարձակման մեղադրանք է ներկայացվել: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայի նախագահի կողմնակիցները հարձակվել են բողոքի ակցիայի մասնակից խաղաղ ցուցարարների վրա: Նրանք հավաքվել էին՝ բողոքելու Վաշինգտըն Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ: Հարձակվողների թվում Էրդողանի թիկնազորի աշխատակիցներ են եղել: Բախումների հետեւանքով 9 մարդ է տուժել: Իսկ Սպիտակ տան մոտ ակցիան խաղաղ է անցել: Նշենք, որ ամերիկահայերը միացել էին Սպիտակ տան մոտ մայիսի 16-ին կազմակերպված ակցիային, որի մասնակիցները բողոքում էին Թուրքիայի առաջնորդի կատարած այցի դեմ: Հայ դատի հանձնախումբը քրդական, հունական եւ ասորական կազմակերպությունների հետ միացել է ակցիային՝ ուշադրություն հրավիրելու համար Էրդողանի կողմից դուրս իրականացվող բռնաճնշումների վրա:Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, թե մտահոգված է թուրք անվտանգության աշխատակիցների ու ցուցարարների մասնակցությամբ միջադեպերով։ -Բռնությունը երբեք չի կարող համարժեք պատասխան լինել խոսքի ազատությանը ու մենք ամենուր աջակցում ենք խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների՝ բոլոր մարդկանց իրավունքները։ Մենք մեր ամենավճռական մտահոգությունն ենք հայտնում թուրքական կառավարությանը,- ասվում է հաղորդագրության մեջ։ Screen Shot 2017-05-18 at 12.16.52 PM

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.